«Ռուսական բոլոր օդանավակայանները պետք է ոչնչացնել»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում նշել է ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու համար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու կարևորությունը։ «Մենք կարող ենք ավարտել այս պատերազմը դիվանագիտական ջանքերով և զենքի միջոցով։ Մենք չպետք է կորցնենք այդ հնարավորությունը։ Որքան ավելի արդյունավետ լինի ՀՕՊ-ը, այնքան ավելի անօգնական կլինի Պուտինը։ Որքան քիչ սահմանափակումներ ունենանք զենքի օգտագործման հարցում, այնքան Ռուսաստանը կփորձի շարժվել խաղաղության ուղղությամբ»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ ռուսական բոլոր օդանավակայանները պետք է ոչնչացնել։ «Պետք է ոչնչացնել բոլոր օդանավակայանները, որտեղից թռչում են ռուսական ինքնաթիռները՝ ռումբեր նետելով ուկրաինական քաղաքների վրա»,- հավելել է Զելենսկին։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06