«Նիսյայով բուժում»՝ հիվանդանոցների հաշվին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած օֆերտան (գործարք կնքելու գրավոր առաջարկություն) պատուհաս է դարձել բուժհաստատությունների և պետբյուջեի համար։ Դեռ 23-ի վերջին կառավարության նիստում Ավանեսյանը հայտարարեց օֆերտայի և անսահմանափակ բյուջեի սկզբունքով հիվանդանոցները ֆինանսավորելու մասին: Արդյունքում այսօր ստեղծվել է մի վիճակ, որ մատուցված ծառայություններն ավելին են եղել, քան բյուջեով նախատեսված գումարը։ Անցած 6 ամիսներին ԲԿ-ները ֆինանսավորում են ստացել կատարողականի 80-90 տոկոսի չափով, ինչի հետևանքով պետությունը հիվանդանոցներին խոշոր պարտքեր է կուտակել։ ԱՆ կայքում հրապարակված հաշվետվություններից տեղեկացանք, որ ապրիլի 15-ի դրությամբ պարտքը կազմել է 2.5 մլրդ դրամ, մայիսի 15-ին՝ 3.2, հունիսի 15-ին՝ 3,7 մլրդ։ Սա բազում խնդիրներ է առաջացրել հիվանդանոցների համար, որոնք ստիպված են աշխատավարձ տալ, կոմունալներ վճարել, դեղորայք, սարքավորումներ գնել: Պացիենտները դուրս են գրվել, իսկ պետությունը դեռ գումարները չի փոխանցել։ Նախկինում՝ սահմանափակ բյուջեով ֆինանսավորման դեպքում, ԲԿ-ները գիտեին իրենց ամսական սահմանաչափը, չէին գերազանցում դա։ Այժմ կենտրոնական հերթագրման համակարգ կա, ԲԿ-ն իրավունք չունի որոշելու՝ որ պացիենտին երբ սպասարկել։ Պետությունը լավամարդ է լինում, հրահանգում է ԲԿ-ներին՝ մատուցել անսահմանափակ ծառայություններ, հետո «գցում» է նրանց՝ ուշացնելով ֆինանսները։ Այսինքն, ոլորտի պատասխանատուները ծրագիր են իրականացնում՝ առանց կանխատեսումների եւ հաշվարկների։ Գոնե չեն վերլուծում 6 ամսվա տվյալները, որ որոշեն, թե ինչպես իրականացնել ֆինանսավորումը։ ԱՆ հաշվետվություններից պարզ է դառնում, որ որևէ չափորոշիչ չկա, «յուրայիններին՝ քիչ, օտարներին՝ շատ» սկզբունքն է գործել, կամ պարզ չէ՝ ինչու է օֆերտան գործում այն ԲԿ-ներում, որտեղ կա պետպատվեր»: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
