«Օրբանը պետք է պատասխանատվություն կրի»․ Եվրոխորհրդարանը բանաձև է ընդունել
Եվրոպատգամավորները հունիսյան ընտրություններից հետո ընդունված իրենց առաջին բանաձևում դատապարտել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան: Այս մասին հայտնում է Եվրոխորհրդարանի կայքը։ Եվրոխորհրդարանի բանաձևում ասվում է, որ Օրբանը «կոպտորեն խախտում է ԵՄ պայմանագրերը և ընդհանուր արտաքին քաղաքականությունը»։ Եվրոպատգամավորները հայտարարել են, որ դատապարտում են Օրբանի այցը ՌԴ և կարծում են, որ նա «պետք է պատասխանատվություն կրի այդ գործողությունների համար»: Խաղաղ առաքելությունը, որի մասին հայտարարում է Օրբանը, Եվրոխորհրդարանում անօգուտ են անվանել։ Իր նոր բանաձևում Եվրոխորհրդարանը նաև կոչ է արել ԵՄ երկրներին շարունակել աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»: Եվրոպատգամավորները կոչ են արել ընդլայնել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի և Բելառուսի դեմ, վերլուծել պատժամիջոցների արդյունավետությունը և պայքարել դրանցից խուսափելու դեմ: Եվրոպատգամավորները ողջունել են ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի արդյունքները և հաստատել այն դիրքորոշումը, որ Ուկրաինան դաշինքին անդամակցելու «անշրջելի ուղու» վրա է: Բանաձևն ընդունվել է 495 կողմ, 137 դեմ և 47 ձեռնպահ ձայներով: |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18