Ռուսաստանցիները կհավատան այլմոլորակայինների գոյությանը, եթե այդ մասին ասի Պուտինը․ հարցում
Ռուսաստանցիների մեկ տասներորդ մասը պատրաստ է հավատալ այլմոլորակայինների գոյությանը, եթե այդ մասին ասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին վկայում են Rambler&Co-ի հարցման տվյալները։ «Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին պատրաստ է ընդունել, որ ՉԹՕ կայցելի Երկիր, եթե այդ մասին հայտնի պետության ղեկավարը, 6%-ը կհավատա, եթե այդ մասին հայտնեն պաշտոնական լրատվամիջոցները, 3%-ը կհավատա իր ընկերներին»,- ասվում է հետազոտության մեջ։ Այլ մոլորակներում կյանքին հավատում է ռուսաստանցիների 33%-ը, իսկ 27%-ն ակտիվորեն հետաքրքրված է նման տվյալներով: Այլմոլորակայինների ներկայությունը թույլ է տալիս հարցվածների 79%-ը։ Հարցվածների ևս 10%-ը համոզված է, որ իշխանությունները թաքցնում են անհայտ թռչող օբյեկտների մասին փաստերը, 9%-ը կարծում է, որ այլմոլորակայիններն արդեն Երկրի վրա են: Հարցվածների գրեթե կեսը (49%) պատրաստ է հավատալ այլմոլորակայինների գոյությանը՝ սեփական աչքով տեսնելու դեպքում, հարցվածների մեկ հինգերորդը վստահում է անվանի գիտնականների հետազոտություններին, ևս 12%-ի համար բավարար ապացույց են տեսահոլովակները։ Ռուսաստանցիների միայն 21%-ն է կտրականապես հերքում այլմոլորակայինների գոյությունը։ Հարցմանը մասնակցել է 116 հազար մարդ։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36