ԱՄՆ-ն մերժել է Ռուսաստանի պահանջը
ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է կատարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պահանջը՝ վերացնելու «ուկրաինական ճգնաժամի սկզբնապատճառը»։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ «Արտգործնախարարի ձևակերպման խնդիրն այն է, որ Եվրոպայում ոչ ոք չի սպառնում Ռուսաստանին։ Ոչ մի ռազմական սպառնալիք չկա, և ոչ ոք չի սպառնացել Ռուսաստանից խլել նրա տարածքը»,- Միլերի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի ընդունում ռուսական տեսակետը և նախատեսում է շարունակել համագործակցությունը Կիևի հետ՝ արդար և տևական խաղաղության հասնելու համար։ Նախօրեին Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթի ժամանակ կոչ է արել «վերացնել ուկրաինական ճգնաժամի սկզբնապատճառը», որի կարգավորումը պետք է ներառի «Արևմուտքից բխող սպառնալիքների վերացումը»։ ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Ուկրաինայում խաղաղության հաստատման պայմանների մասին, որոնք առաջարկել է ՌԴ նախագահը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36