«Կիպրական ավիաուղիները» հեռացել են հայկական ավիաշուկայից․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ ««Կիպրական ավիաուղիները», որոնք վերջին տարիներին հատկապես ամռան ամիսներին ամենաթրենդային թռիչքներն են իրականացրել, մասնավորապես՝ Երևան-Կիպրոս, մոտ 2 ամիս է՝ հեռացել են հայկական ավիաշուկայից։ Որոշ տեղեկություններով՝ վարձավճարները թանկացրել են, ընկերությունն էլ հրաժարվել է թռիչքներ իրականացնել։ Սրա պատճառով մեծ վնասներ են կրել նաև տուրիստական որոշ ընկերություններ, որոնք զբաղվել են այդ ուղղությամբ քաղաքացիների հանգստի պլանավորմամբ, ավիատոմսերի ամրագրմամբ, շատերը ստիպված են եղել փաթեթները չեղարկել եւ սեփական գրպանից գումարները վերադարձնել քաղաքացիներին կամ էլ թռիչքը տեղափոխել են Wizz Air-ով։ Նշենք, որ «Կիպրական ավիաուղիների» ներկայացուցիչը Հայաստանում «Լաքշերի վոյաժն» է: Ընկերության հեռախոսահամարները, սակայն, երեկ անհասանելի էին, իսկ «Զվարթնոցից» մեզ ուղղորդեցին Քաղավիացիայի կոմիտեի կողմը։ «Ավիաընկերությունների հետ կապված թռիչքների հաստատում եւ այլն, ամբողջական գործընթացն իրականացնում է կոմիտեն»,- ասաց մամուլի պատասխանատուն: Այսինքն՝ «Կիպրական ավիաուղիները» մի քանի ամիս է՝ թռիչքներ չե՞ն իրականացնում։ «Ճիշտն ասած, բոլոր ավիաընկերությունների մոտ ամառ-ձմեռ սեզոնային է․․․ ավելի ճշգրիտ տեղեկություններ հենց ավիաընկերությունից կարող եք ստանալ, իսկ ներկա պահին ունի՞ թույլտվություն՝ չվերթներ իրականացնելու, թե ոչ՝ Քաղավիացիայի կոմիտեից»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
