Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Ժամանակն է ուժեղացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»․ Նեթանյահու

471
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ., 22:24
«Ժամանակն է ուժեղացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ժամանակն է մեծացնել ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածից մնացած պատանդներին վերադարձնելու համար, գրում է РИА Новости-ն։
«ՀԱՄԱՍ-ը ճնշման տակ է, քանի որ մենք հարվածում ենք նրան, չեզոքացնում բարձրաստիճան հրամանատարներին և ոչնչացնում հազարավոր ահաբեկիչների: Ժամանակն է է՛լ ավելի մեծացնել ճնշումը, տուն վերադարձնելու բոլոր առևանգվածներին՝ ինչպես ողջ, այնպես էլ մահացած, հասնելու պատերազմի բոլոր նպատակներին»,- ասել է նա։