«Վերահսկողության բացակայությունն ունենում է ողբերգական հետևանքներ»․ Անուշ Պողոսյան
![]() «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համատարած վերահսկողության բացակայությունը բերում է քաոսի, որը ունենում է ողբերգական հետևանքներ...»։ Հիշեցնենք՝ ավելիի վաղ Գ․ Շամշյանը հայտնել էր, որ մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ «կոմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ-ն է: Նրա դուստրը հայտնել է, որ մայրը մայիսի 30-ին «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության է ենթարկվել բժիշկ՝ Ուզբեկստանի քաղաքացի 30-ամյա Ռաֆայել Առուշանովի կողմից, ում ասելով վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն վերջինի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ինչը կանխվել է իրենց կողմից ու չարթնանալու կապակցությամբ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 18-ին մահացել է և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջինի կրծքավանդակը կոտրվել է սրտի կանգը վերականգնելու ժամանակ: Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով մայրը մահացել է բժշկի կողմից մասնագիտական անփութության և անգործության հետևանքով: Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
