«Կպատերազմենք, եթե ուրիշի «սապոգը» ոտք դնի մեր հողի վրա»․ Լուկաշենկո
Բելառուսն առաջարկում է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի և Լիտվայի հետ, սակայն դեռևս փոխադարձություն չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Белта-ն։ Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել այն մասին, թե ինչպես է վերջերս հաջողվել լուծել բելառուսա-ուկրաինական սահմանին տիրող լարված իրավիճակը: «Կրակելը ծայրահեղ միջոց է։ Պետք է միշտ սովորել պայմանավորվել։ Այս կոնֆլիկտում ամբողջ դերը կատարել են զինվորականները։ Մենք դիվանագետների չենք ներգրավել։ Բայց մենք աշխատել ենք դիվանագիտական լեզվով։ Հասել ենք հաջողությունների։ Հիշե՛ք և իմացե՛ք, որ մենք չենք ուզում պատերազմել։ Կպատերազմենք միայն այն դեպքում, եթե ուրիշի «սապոգը» ոտք դնի մեր հողի վրա։ Մենք ամեն ինչ անելու ենք դիվանագիտական ձևով, որպեսզի կարգավորենք մեր հարաբերությունները, առաջին հերթին՝ հարևանների հետ»,- ասել է Լուկաշենկոն։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36