Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ

966
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ., 11:00
Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության պատճառով, գրում է The Economic Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։

Հնդկաստանը մտահոգություն և դժգոհություն է հայտնել Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ Ուկրաինայի նախագահի արտահայտությունների կապակցությամբ, որը Հնդկաստանի վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անվանել է «ջախջախիչ հարված խաղաղ ջանքերին»: Այդ կապակցությամբ Հնդկաստանը հետաձգել է մշակութային կապերի զարգացման հարցերով հնդկա-ուկրաինական համատեղ աշխատանքային խմբի նիստի անցկացումը, գրում է թերթը։