Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Մասքն ամսական 45 մլն դոլար կնվիրաբերի Թրամփի քարոզարշավին․ #WSJ

1286
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ., 10:00
Մասքն ամսական 45 մլն դոլար կնվիրաբերի Թրամփի քարոզարշավին․ #WSJ

Գործարար Իլոն Մասքը խոստացել է ամսական մոտ 45 մլն դոլար հատկացնել նոր կոմիտեին, որն աջակցում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

Բացի այդ, ըստ թերթի տեղեկությունների՝ այս կոմիտեին աջակցում են Palantir Technologies-ի համահիմնադիր Ջո Լոնսդեյլը, մարզիկներ, ձեռնարկատերեր երկվորյակ Ուինքլվոսները, ինչպես նաև Կանադայում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Քրաֆթը (2019թ․ Թրամփը նրան առաջադրել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում) և նրա ամուսինը՝ միլիարդատեր Ջո Քրաֆթը, որը գլխավորում է Alliance Resource Partners-ը: