Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

««Օրբանի ծրագիրը» ԵՄ առաջնորդների սեղանին է»․ Օրբանի խորհրդական

582
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2024 թ., 14:42
««Օրբանի ծրագիրը» ԵՄ առաջնորդների սեղանին է»․ Օրբանի խորհրդական

Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խաղաղ ծրագիրը, որը հիմնված է իրավիճակի իրատեսական գնահատականի, իրական նպատակների և ժամկետների վրա, ԵՄ բոլոր առաջնորդների սեղանին է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը՝ Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում:

«Ըստ էության, խոսքն Օրբանի ծրագրի մասին է, որն այժմ գտնվում է ԵՄ բոլոր առաջնորդների սեղանին։ Իրավիճակի իրատեսական գնահատում, իրական նպատակներ և համապատասխան ժամանակացույց. ահա թե ինչի վրա է հիմնված մեր մոտեցումը»,- ասել է Բալաժ Օրբանը։ Նրա խոսքով՝ չպետք է գերագնահատել Հունգարիայի դերը, սակայն չի կարելի նաև թերագնահատել այն, քանի որ Օրբանին 2 շաբաթում հաջողվեց հանդիպումներ անցկացնել, որի հնարավորությանը տարիներ շարունակում սպասում է աշխարհի երկրների մեծ մասը։