Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Հղիի կրծքերից հեռացվել է 20 կգ գոյացություն. եզակի վիրահատություն` Հայաստանում

280
Շաբաթ, 13 հուլիսի, 2024 թ., 21:36
Հղիի կրծքերից հեռացվել է 20 կգ գոյացություն. եզակի վիրահատություն` Հայաստանում

Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը տեղեկացնում է. «Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ 20 շաբաթական հղիի յուրաքանչյուր կրծքից հեռացվել է շուրջ 10 կգ գոյացություն
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
20-ամյա հղի կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ողնաշարի շրջանում սուր ցավերով՝ պայմանավորված կրծքագեղձերի արագ ու անբնական աճով՝ չափերի ու ծանրության ավելացումով։
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ամբողջ կրծքագեղձը վերափոխված էր և հայտնաբերվել են 6-8 սմ-անոց բազմաթիվ ֆիբրադենոմաներ։
Առաջարկվել է վիրահատական բուժում՝ կրծքագեղձերի մեծ գոյացությունների հեռացումով՝ հնարավորինս պահպանելով կրծքագեղձերը։

Հղիի կրծքերից հեռացվել է 20 կգ գոյացություն. եզակի վիրահատություն` Հայաստանում
Հղիի կրծքերից հեռացվել է 20 կգ գոյացություն. եզակի վիրահատություն` Հայաստանում

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 3-ին իրականացվել է առաջին վիրահատությունը։ Վիրահատության սկզբում պարզ է դարձել, որ գոյացություններն առանձին հնարավոր չէ հեռացնել, քանի որ կիպ հարում են և կազմում են մի ամբողջ զանգված (կոնգլոմերատ) և վիրահատությունը, ըստ էության, կատարվել է կրծքագեղձի գրեթե ամբողջական հեռացում՝ մաշկի և պտուկ-արեոալյար կոմպլեքսի պահպանմամբ։
Հաշվի առնելով հեմոգլոբինի ելային ցածր մակարդակը և արյան կորուստը կապված տեխնիկական դժվարությունների հետ, որոշում է կայացվել մյուս կրծքագեղձի վիրահատությունը հետաձգել։
Հղիի կրծքերից հեռացվել է 20 կգ գոյացություն. եզակի վիրահատություն` Հայաստանում
Հղիի կրծքերից հեռացվել է 20 կգ գոյացություն. եզակի վիրահատություն` Հայաստանում

Նախապատրաստական միջոցառումներից հետո հունիս 7-ին իրականացվել է երկու կրծքագեղձերի ամբողջական հեռացում։
Հղիի կրծքերից հեռացվել է 20 կգ գոյացություն. եզակի վիրահատություն` Հայաստանում
Հղիի կրծքերից հեռացվել է 20 կգ գոյացություն. եզակի վիրահատություն` Հայաստանում

Վիրահատությունն իրականացրել են ՈՒԱԿ մամոլոգիական բաժանմունքի ղեկավար Անդրեյ Մինասյանցը, բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանը, անեսթեզիոլոգ Գուրգեն Ամիրխանյանը, ռադիոլոգ Կարինե Խոնդկարյանը, ինչպես նաև այլ բժշկական կենտրոնից հրավիրվել է պացիենտի հղիությունը վերահսկող մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Ջուլհակյանը։
ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ պացիենտի 20 շաբաթական հղիությունը զուգակցվում էր բնականից ցածր՝ 86մգ հեմոգլոբինով, և նախապես որոշված մեկ վիրահատության փոխարեն կատարվեցին երկուսը՝ պայմանավորված արյան ռիսկային կորստով, ինչը կարող էր վտանգ հանդիսանալ և՛ մոր, և՛ պտղի համար։
Առաջին վիրահատության ժամանակ ձախ կրծքագեղձի վիրահատությունը հարկադրված հետաձգվել է հաշվի առնելով մոր և պտղի կյանքի պահպանման և հնարավոր այլ ռիսկերը։
Հետվիրահատական հեռացված զանգվածը կշռում էր շուրջ 10 կգ՝ յուրաքանչյուր կրծքագեղձից։
Բարդություններից խուսափելու համար ողջ ընթացքում եղել է սոնոգրաֆիկ վերահսկողություն պտղի սրտի բաբախի, շարժի և կայուն վիճակի ապահովման համար։
Վիրահատությունը հնարավորություն է տվել պացիենտին քայլել ուղղահայաց դիրքով՝ չխանգարելով պտղի զարգացմանը և խուսափել գոյացության հնարավոր հավանական չարորակացումից։
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Վիահատությունից հետո հղիի և պտղի վիճակը գնահատվել է բավարար, օրեր անց դուրս են գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում են վիրաբույժների և մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ»։