Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ.

«Գազից հրաժարվենք, ի՞նչ ենք վառելու, Իջևանի անտառնե՞րը»․ Սևակ Հակոբյան

205
Շաբաթ, 13 հուլիսի, 2024 թ., 16:36
«Գազից հրաժարվենք, ի՞նչ ենք վառելու, Իջևանի անտառնե՞րը»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է ռուսական գազից հրաժարվենք, որ անկախ դառնանք։ Բլթերի գլուխգործոցն է։
Լավ, հրաժարվեցինք գազից, ի՞նչ ենք անելու, ի՞նչ ենք վառելու դրա փոխարեն, Իջևանի անտառնե՞րը։ Չէ, վստահաբար դա չեն ասում, երևի չի էլ մտածել, թե որ հրաժարվենք, ինչ ենք անելու։ Ի՞նչ ենք վառելու, Իջևանի անտառնե՞րը։ Ասենք գազը բերիր մի որևէ երկրից, թեկուզ Ադրբեջանից, ուրեմն նշանակում է անկախացա՞ր, թե Ադրբեջանի ազդեցության տակ մտար, մի հատ էլ էդ թեմայով։ Ռուսաստանից որ բերում ես անկախ չես, հենց ուրիշ երկրից բերես անկախ ե՞ս։ Եթե ռուսական գազից հրաժարվում ես անկախ լինելու համար, ուրեմն պետք է ընդհանրապես գազ չօգտագործես, եթե քո արտադրանքը չէ։ Որովհետև ցանկացած բան, որը դու վերցնում ես, կախվածության մեջ ես։
Լավ, է՞լ ինչից կառաջարկեն հրաժարվել նիկոլենք։ Գազից հետո ամենաշատը Ռուսաստանից ներկրում ենք նավթամթերք՝ ավելի քան 200 մլն դոլարի բենզին ու դիզվառելիք։ Հըն, Մելքոնյան Գագիկ, ի՞նչ ես առաջարկում, կարող ա՞ հրաժարվենք ավտո քշելուց, բենզին էլ էլ չներկրենք․ բրդենք ավտոները։ Եկեք սալյարկա չներկրենք, թող գյուղացիները գութանով հողը ցանեն։
Էդ հարցն էլ լուծեցինք․ անցնենք տեսնենք էլ ինչը արգելենք բերել։ Հա, հացը։ Գազից ու դիզվառելիքից հետո երրորդ ամենաշատը Ռուսաստանից ներկրում ենք հացահատիկ։ Մինչև Արցախի հանձնելը, Հայաստանի ցորենի ինքնաբավության մակարդակը 25-30 տոկոսի միջակայքում էր․ Արցախից հազարավոր տոննաների ցորեն էր գալիս։ Իսկ հիմա ինքնաբավությունը 20 տոկոսից ցածր է։ Մենք Ռուսաստանից ներկրում ենք մոտ 380 հազար տոննա ցորեն։ Պարոն Գագիկ Մելքոնյանն ի՞նչ կառաջարկի, իսկ կարող ա՞ հացից հրաժարվենք։ Մենք ցորենի 99 տոկոսը Ռուսաստանից ենք բերում, մեր անկախությունը կորում ա ցորենի թեփի մեջ, եկեք հրաժարվենք հացից, ազգովի դիետա պահենք։
Ձեթը․ դուք գիտե՞ք ռուսները մեր անկախությունը ոնց են սպանում՝ Հայաստան ձեթ ուղարկելով․ շտապ եկեք հրաժարվենք ձեթից։ Դեղերից հրաժարվենք, առաջին տասնյակի մեջ ռուսական դեղերն են։ Ջհանդամ թե էժան չեն, եկեք հրաժարվենք, թող հիվանդանանք մեռնենք, բայց զաթո կմեռնենք լիարժեք անկախ։
Հայաստան եկող բազմաթիվ ապրանքի միակ մատակարարը Ռուսաստանն է, լիքը ապրանքատեսակների՝ հիմնական մատակարարը։ 1200-ից ավելի ապրանք ենք բերում։ Եկեք բերենք ուրիշ տեղից, ինչը որ կկարողնանք բերենք, թեկուզ թանկ, ինչն լ չենք կարողանա՝ չօգտագործենք, հրաժարևվենք դրանցից, ի՞նչ է եղել, որ․ ինչի որ Հայկ Նահապետը գազ չի վառել, չի ապրե՞լ։ Աբսուրդ ա չէ՞, ժողովուրդ ջան։
Լավ, իսկ արտահանմա՞նը ինչ կասեք։ Գիտե՞ք մենք ինչան կոնյակ, գյուղմթերք ենք արտահանում Ռուսաստան․ դա էլ է կախվածություն, քանի որ մեր գլխավոր շուկան է։ Չեք ուզո՞ւմ արտահանումն էլ դադարեցնենք ու անկախանանք։ Ի՞նչ խաբար ա, մինչև 800 տեսակի ապրանք ենք արտահանում, եկեք դադարեցնենք, որ վերջապես անկախանանք։ 20 մլն լիտր կոնյակ ենք արտահանել, եկեք դադարեցնենք, էդ 20 միլիոնը թող ՔՊ-ականներն առնեն խմեն, կամ թող իրենց երազած թուրքերին տան․․․ այ հա, չեն ուզում նրանք, իրենցն ունեն, շատ ավելի էժանը ունեն, այ մարդ սենց բան կլինի։
Այս իշխանությունը ամենաշատը անկախություն ու ինքնիշխանություն բառերն է բռնաբարում։ Ու երևի միայն իրենք են հասկանում, թե ինչ են հասկանում այդ անկախություն բառի տակ։ Ըստ ՔՊ-ականների՝ դու անկախ ես այն դեպքում, երբ կախում ունես Արևմուտքից և անկախ չես, երբ կախում ունես Ռուսատանից։ Երբ, ասենք, թիկունքում ունես ռուսական ռազմաբազա, ինքնիշխան չես, երբ ունես եվրոդիտորդներ ու 200 կիլոմետր մխրճված թուրքի զինվոր, ինքնիշխան ես։
Հարցն այն է, որ էս հարցի անգամ քննարկումը միայն իրենց ժամանակ սկսվեց ու սրվեց։ Էդ ներկրումն էլ, արտահանումն էլ ռուսական գազն էլ միշտ է եղել, ուղղակի սրանք գործընկերությունը, ռազմական դաշնակցությունը բերեցին հասցրեցին կախյալի մասին խոսակցության։ Դուք ինքներդ տեսակով, բնույթով երբեք անկախ չեք եղել ու չեք լինի ու խոսքը անձնապես ձեր մասին է՝ թե՛ որպես անհատ գործիչներ, թե՛ որպես կուսակցություն։ Ուղղակի հիմա էլ երկիրն եք մտցնում ձեր կարգավիճակ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան