«Բնական աղետից մեկուկես ամիս անց դեռ քննարկվում է տուժածներին աջակցելու հարցը»․ Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե որքան է մայիսի 26-ի ջրհեղեղից Տավուշի մարզի կրած վնասի չափը։ Մարզպետն անորոշ պատսախան է տվել․ «ՀՀ Տավուշի մարզի համայնքների արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կողմից կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը»։ Մարզպետին հարցրել եմ, թե աղետից տուժածներին ի՞նչ կարգով է պետական աջակցություն ցուցաբերվելու։ Նա պատասխանել է․ ««Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» 2024թ․ հուլիսի 4-ի թիվ 1033-Լ և «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» 2024թ․ հուլիսի 4-ի թիվ 1043-Ն ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել է անհատական բնակելի տների սոցիալական աջակցության և փոխհատուցման կարգը, իսկ գյուղացիական տնտեսությունների և տնտեսվարողների աջակցության հարցը գտնվում է քննարկման փուլում»։ Բնական աղետից ավելի քան մեկուկես ամիս անց դեռ քննարկում են տուժած գյուղացիական տնտեսություններին ու տնտեսվարողներին օգնելու հարցը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
