ԱՄՆ-ն սառեցնում է Վրաստանին տրամադրվող օգնությունը
![]() Ամերիկայի Միացյալ Նահանգները, «Noble Partner 2024» զորավարժությունների անժամկետ հետաձգումից հետո, որոնք պետք է տեղի ունենային Վրաստանում, նաև սառեցրել են տրամադրվող օգնությունը։ Ըստ Report-ի՝ այս մասին վրացի լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։ «Միացյալ Նահանգները սառեցրել է օգնությունը Վրաստանին, և Վրաստանի ինտեգրումը Եվրոմիությանը նույնպես կասեցվել է»,- ասել է Զեյան՝ ամփոփելով Վրաստան կատարած այցի արդյունքները։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված են Վրաստանի իշխանությունների «հակաժողովրդավարական գործողություններով», որոնք խաթարում են հանրապետության եվրոատլանտյան ուղին։ «Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով, ապատեղեկատվությունով, որ տարածում են իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, որը խաթարում է Վրաստանի եվրոատլանտյան ուղին»,- եզրակացրել է Զեյան։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
