«Հայաստանում լրացուցիչ հնարավորությունները ստեղծվում են «թվային» զանազան խաղացողների համար». Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Բավականին խորհրդանշականորեն, պետության մասին Նիկոլ Փաշինյանի նոր «մտորումները» զուգորդվել են Երևանի մետրոյում կիրառվող «նորարարություններին», որոնք հազարավոր քաղաքացիների համար անհարմարություններ են ստեղծել մետրոյից օգտվելու տարրական հարցում: Մի կողմ թողնենք կարևոր հարցերից մեկը, թե ի՞նչ սկզբունքով, ի՞նչ մրցույթով է որոշվել, որ մետրոյից օգտվելու այսպես ասած թվային տեխնոլոգիայի ապահովումը պետք է իրականացնի Տելսել ընկերությունը: Ես ամենևին չեմ հայտնում որևէ կոռուպցիոն ռիսկի հետ կապված կասկած, առայժմ պարզապես հայտնում եմ հետաքրքրությունս՝ ի՞նչ սկզբունքով, ի՞նչ մեթոդով է դա որոշվել: Ընդ որում, երբ ասում եմ՝ մի կողմ թողնենք, դա բոլորովին ոչ այն պատճառով, որ դա անկարեւոր կամ երկրորդական հարց է: Բայց, գլխավորը այն ծառայությունն է, որ մատուցվում է քաղաքացուն: Տվյալ դեպքում մատուցողը կենտրոնական իշխանությունը չէ, այլ համայնքայինը, որը սակայն ներկայացնում է նույն քաղաքական ուժը, որ ղեկավարում է կառավարությունը: Մետրոյում «նորարարության» ներդրման որակը եւ ոճը լավագույնս ի ցույց են դնում մի կողմից այն ցինիզմը, մյուս կողմից կառավարման անորակությունը, որ կա Հայաստանում: Հակառակ պարագայում, թվային տեխնոլոգիա ներդրողները կմտածեին անել դա այնպես, որ լիներ գոյություն ունեցող ժետոնային տեխնոլոգիայի հետ այսպես ասած հավասարակշռված կիրառում, որի շնորհիվ նոր տեխնոլոգիան հնարավորություն կլիներ դրանից օգտվելու պատրաստ, ցանկություն ունեցող քաղաքացիների համար, իսկ հինն օգտագործողների համար էլ չէր առաջանա տրանսպորտից հանգիստ օգտվելու անհարմարություն: Պետություններում լինում է այդպես, այսինքն որոշումները կայացվում են քաղաքացիներին լրացուցիչ հնարավորություն, այլ ոչ թե նոր անհարմարություն պատճառելու տրամաբանությամբ: Բայց Հայաստանում լրացուցիչ հնարավորություններ գործնականում ստեղծվում են «թվային» զանազան խաղացողների համար, իսկ քաղաքացիների համար՝ անհարմարություններ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան». Օվերչուկ
26229.01.2025, 16:13«Թել-Սելը պետք է վերահսկվի ֆինանսների նախարարության կողմից»․ Հրայր Կամենդատյան
11429.01.2025, 15:12Մասնագետները պարզաբանում են, թե ինչու սուրճը կարող է թանկ հաճույք դառնալ
27128.01.2025, 18:42«ԵՄ պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին»․ Պեսկով
30728.01.2025, 14:37Չինաստանի DeepSeek-ը մարտահրավեր է նետում ԱՄՆ տեխնոլոգիական առաջատարությանը․ #Bloomberg
50228.01.2025, 11:14«Բենզին իրացնող խոշոր ընկերությունների նկատմամբ ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
11827.01.2025, 16:30