Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է «Ազնավուրը Կասպարյանի աչքով» ցուցահադեսը

207
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 23:48
Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է «Ազնավուրը Կասպարյանի աչքով» ցուցահադեսը

Մեկ ամիս շարունակ երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեն Շառլ Ազնավուրի հրապարակում տեսնելու ֆրանսիահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի լուսանկարները, որոնց գլխավոր հերոսը նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն է:

Լուսանկարներում Ազնավուրը ներկայացված է կյանքի տարբեր իրավիճակներում, որոնցում բացահայտվում է ինչպես աշխարհահռչակ արտիստը, այնպես էլ պարզապես մի մարդ, ով հայր էր, որդի, ամուսին, եղբայր և մարդ, ով պարզապես սիրում էր կյանքն այնպիսին, ինչպիսին որ կար:

Ռոժե Կասպարյանը 1960-ականների նշանավոր լուսանկարիչներից էր, ով ստացել է «60-ականների աչք» անունը. նրա նկարների հերոսները մեծամասամբ նշանավոր աստղեր էին:

Լուսանկարիչը մահացել է այս տարվա փետրվարին, 86 տարեկան հասակում, Վրաստանի Ախալցխա քաղաքում, որտեղ ռեպորտաժ էր պատրաստում տարածաշրջանի հայերի մասին:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Ազնավուր հիմնադրամը»: