Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

Դանիան դադարեցրել է ռազմական օգնությունը Վրաստանին

1677
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 20:24
Դանիան դադարեցրել է ռազմական օգնությունը Վրաստանին

Դանիան դադարեցրել է Վրաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան։

Պատգամավորը նշել է, որ դա հետևել է Վրաստանի հետ զորավարժությունները դադարեցնելու՝ ԱՄՆ-ի որոշմանը։

Ըստ Ակուբարդիայի՝ խոսքը Վրաստանի պաշտպանունակության հզորացման բազմամիլիոնանոց նախագծի մասին է, գրում է Tbilisi life-ը։