Մակրոնն ու Լե Պենը պարտվում են
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է կառավարության ձևավորումը վստահի ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքին, որը գլխավորում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Անհնազանդ Ֆրանսիա» ձախ կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելենշոնը։ «Նախագահն իրավունք և պարտականություն ունի կոչ անելու «Նոր ժողովրդական ճակատ»-ին՝ կառավարություն ձևավորելու»,- ասել է Մելենշոնը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ներկայիս վարչապետ Գաբրիել Աթալը պետք է հրաժարական տա, իսկ Մակրոնը պետք է «ընդունի իր պարտությունը և չփորձի անտեսել ընտրությունների արդյունքները»։ Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է ճանապարհ բացեն դեպի իրական վերակառուցում, կարծում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլիվյե Ֆորը։ Նախնական արդյունքների համաձայն, Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում), որը բաղկացած է 577 պատգամավորից, «Նոր ժողովրդական ճակատը» ստանում է 175-205 մանդատ, «Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիան՝ 150-175։ մանդատներ։ Ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցությունը երրորդն է և կարող է ակնկալել 115-150 տեղ խորհրդարանի ստորին պալատում։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
