Բնակարան Նոր Նորքում, հողամաս Ծաղկաձորում․ ի՞նչ է հայտարարագրել Թորոսյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, համաձայն 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ նախորդ տարեսկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս միանձնյա սեփականությամբ և մեկ անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ։ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ներկայացված տվյալների, շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։ Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 686 հազար դրամ, 1 355 եվրո եւ 88 դոլար, կանխիկ դրամական առկա միջոցները տարվա սկզբում կազմել են 12 մլն դրամ, սակայն այն տարեվերջին դարձել է 1 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները տարեվերջին կազմել են 34 մլն 017 հազար դրամ, որից 9 մլն 755 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 560 հազար դրամը եկամուտ է՝ ստացված Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։ ՔՊ-ական պատգամավորի եկամտի 15 մլն 750 հազար դրամը վարկ է «Ամերիաբանկ»-ից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 641 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, նոր կառուցվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, պատգամավորից հետո ստանձնել է «Միբս ՍՊԸ»-ի տնօրենի պարտականությունները։ Թորոսյանի հետ փոխկապակցված այս ընկերության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ 2020 թվականին իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը. հանձնաժողովին տեղեկացրել էին, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) իր հերթին որոշել է, որ առողջապահության նախարարության եւ նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։ Ահա սա էլ դառնում է ընտրովի արդարադատության բացառիկ եւ ակնհայտ ապացույց։ Ստացվում է, որ անպատժելիությունը դառնում է ամենաթողության պատճառ, իսկ իշխանական անպատժելիների համար բոլոր փակ դռները մեխանիկորեն բացվում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո: Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ 2019-ի տարեվերջին «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (Առեւտրային կաշառքը)»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
5209:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
112Երեկ, 22:06««Օրինական» թալանի հերթը հասավ մասնագիտական ծառայություն մատուցող ԱՁ-ներին»․ Գրիգոր Երիցյան
117Երեկ, 21:24«Նիկոլի համար հերոս են «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», Երեմյանները, Գռզոն, ովքեր մուծվում են՝ իր ընտանիքի «կայֆերի» համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
106Երեկ, 19:42«Իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում»․ Թադևոս Ավետիսյան
10220.11.2024, 14:36Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
9720.11.2024, 09:06