Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ.

«Թուրքիայում սկսվել է սիրիացիների դեմ պայքարը». Կարեն Հովհաննիսյան

109
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 02:18
«Թուրքիայում սկսվել է սիրիացիների դեմ պայքարը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայում սկսվել է սիրիացիների դեմ պայքարը։ Թուրքիան, վախենալով, որ սիրիացիներն, ովքեր փախել էին Թուրքիա, կարող են իրենց աճով կարճ ժամանակահատվածում փոխել թուրքական բնակավայրերի ժողովրդագրական պատկերը, սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ընդհանրապես ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․․․ Այս կերպ վախի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի սիրիացիները վերջնականապես հեռանան Թուրքիայից»։