«Զգուշացե՛ք «Ֆասթ Բանկ»-ի որոգայթից». քաղաքացիներն ահազանգում են
![]() Օրերս անդրադարձել էինք մի տեղեկատվության, համաձայն որի՝ «Ֆասթ Բանկ»-ը հրաժարվում է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունը և իր հաճախորդի դրամական միջոցները կանխիկացնելու համար միջնորդավճար է պահանջում։ Խմբագրությունն ուսումնասիրել է միջադեպը և պարզել հետևյալը. «Ֆասթ Բանկ»-ի հաճախորդն իր հաշվեհամարին կանխիկով մուտքագրել է արտարժույթ։ Որոշ ժամանակ անց, երբ ցանկացել է կանխիկացնել այդ միջոցները, «Ֆասթ Բանկ»-ի աշխատակիցը տեղեկացրել է, որ կանխիկացումից պահվելու է միջնորդավճար՝ գումարի 1%-ի չափով։ Քաղաքացին դժգոհել է և տեղեկացրել, որ իր պայմանագրում գրված է հակառակը, և որ կանխիկով մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում «սակագին չի կիրառվում» (տես՝ պայմանագրի լուսապատճեն): Քաղաքացու այս պնդմանն ի պատասխան, մասնաճյուղի կառավարիչը նշել է, որ էական չէ, թե ինչ է գրված պայմանագրում, քանի որ պայմանները փոխվել են։ Քաղաքացին պահանջել է ցույց տալ այն փաստաթուղթը, որտեղ առկա է իր ստորագրությունը, որով ինքը համաձայնել է այդ փոփոխությանը, ինչն, իհարկե, բանկը չի տրամադրել, քանի որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ Չհասնելով որևէ արդյունքի՝ քաղաքացին դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին, որի հարցմանն ի պատասխան «Ֆասթ Բանկ»-ի տնօրինության ժ/պ Սերգեյ Գասպարյանը պատասխանել է նշելով՝ « ․․․․պահանջը անհիմն է»։ Ըստ քաղաքացու, « ․․․ ժ/պ-ի պատասխանից ստացվում է, որ բանկի պայմանագիրը նույն բանկի համար «հիմք չէ», կամ «անհիմն» է։ Ավելին, փաստացի, ցանկացած անձ «Ֆասթ Բանկ»-ում կարող է բացել հաշիվ, պայմանագրում տեսնել ծառայությունների սակագներ (կամ զրոյական սակագին), սակայն, օրեր անց, այցելելով բանկ, տեղեկանալ, որ իր պայմանագրի սակագներն առոչինչ են և կրել ֆինանսական կորուստներ։ Այս միջադեպը, կարծես, ցուցադրումն է այն բանի, թե ինչ ծագում ունի «Ֆասթ Բանկ»-ը, չէ՞ որ, ըստ տեղեկությունների, «Ֆասթ Բանկ»-ի սեփականատերը «Վիվարո» ընկերության հիմնադիրն է»։ Տեղեկացնենք, որ քաղաքացին բողոքարկել է բանկի պատասխանը Ֆինանսական հաշտարարի միջոցով, իսկ խմբագրությունը կհետևի իրադարձություններին և կտրամադրի տեղեկություն հետագա զարգացումների մասին։ ԾԱՆՈՒՑՈՒՄ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36

