ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում
![]() Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում։ Այն կմեկնարկի հունիսի 24-ից 25-ը Երևանում։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Հանդիպման նախօրեին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։ ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին և նշանավորելով արդյունավետ ու ոգեշնչող հանդիպման սկիզբը, ևս մեկ անգամ վերահաստատել է այս միջոցառման կարևոր առաքելությունը՝ ամրապնդելու բոլորի հավաքական ջանքերը՝ ուղղված հարկային թափանցիկության և համագործակցության բարձրացմանը ամբողջ տարածաշրջանում։ «Այս գեղեցիկ վայրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, ոչ միայն կատարյալ միջավայր է ստեղծում մեր համաժողովի համար, այլև հնարավորություն է տալիս ականատես լինել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: Հաջորդ երկու օրերի ընթացքում, երբ սկսենք մեր աշխատանքներն ու քննարկումները, վստահ եմ, որ առաջացած պատկերացումներն ու գաղափարները ճանապարհ կհարթեն մեր ընդհանուր նպատակների առաջընթացի համար»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
