«Երբեք այդպես կոտրված չէի տեսել նրան»․ Վարդան Պետրոսյան
![]() Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անսպասելի ու ցավալի լուր… Անսահման ցավալի։ Լալան հանկարծ գնաց։ Վերջին անգամ թատրոնում հանդիպեցինք իմ վերջին ներկայացմանը։ Եկավ շնորհավորելու ամուսնու՝ մեր լավ նկարիչ ընկեր Աշոտ Համբարձումյանի հետ։ Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել։ Երբեք։ Հազիվ ճանաչեցի։ Գրկախառնվեցինք։ Լալիս էր։ Խոսքով չէր կարողանում շնորհավորել. հա լալիս էր։ Ասաց. «Ապրես, ապրելու հույս ես տալիս։ Կարծում ես, ոտքի կկանգնե՞նք»։ «Իհարկե», ասացի։ Աշոտի հետ էլ գրկախառնվեցինք։ «Ո՞նց ես, ի՞նչ կա չկա»… Գնացին։ Մտքիցս դուրս չէր գալիս։ Երբեք, երբեք այսպես կոտրված չէի տեսել նրան։ Լուրն իմացա, հիշեցի այս դրվագը… Սիրտը չդիմացավ… Ուղղակի չդիմացավ սիրտը… Բարի ճանապարհ, սիրելի Լալա… Աստված հոգիդ լուսավորի։ Աշոտ ջան, համբերություն քեզ…համբերություն՝ ընտանիքին ու հարազատներին, ընկերներին, բոլորիս...»։ Աղբյուրը` Վարդան Պետրոսյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
