Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.

«Չսպասեցին, որ դռները բացենք, կոտրեցին»․ Փաստաբան

124
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 15:00
«Չսպասեցին, որ դռները բացենք, կոտրեցին»․ Փաստաբան

Քիչ առաջ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրեցին Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավեցին նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։
Ներկայացուցչությունից հայտնեցին, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով ոստիկանության գործողությունները ներկայացուցչության տարածքում ապօրինի են: Նա նաև հայտնեց, որ Նախագահին հրավիրել են հարցաքննության։ «Չսպասեցին, որ դռները բացենք, ջարդեցին, մտան։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախցիների հանդեպ ճնշումներ են իրականացվում»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատական կարգով վիճարկելու են կատարվածը։

«Չսպասեցին, որ դռները բացենք, կոտրեցին»․ Փաստաբան
«Դատական կարգով վիճարկելու ենք»․ Փաստաբան