Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը
![]() Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին Իրանում գտնվող Կանադայի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկրի տարածքը, հաղորդում է РИА Новости-ն։ Ջոլիի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Կանադայի իշխանությունների որոշումից հետո Իրանը կարող է սկսել ձերբակալել Կանադայի քաղաքացիներին: Ուստի Իրանում գտնվող բոլոր կանադացիները պետք է շտապ լքեն երկիրը։ Նա նաև հայտնել է, որ Կանադայի քաղաքացիները պետք է ընդհանրապես հրաժարվեն Իրան ուղևորություններից: Նա ընդգծել է, որ նախկին և ներկա իրանցի պաշտոնյաները, որոնք այժմ գտնվում են Կանադայում, կարող են դառնալ հետաքննությունների ֆիգուրանտներ կամ արտաքսվել երկրից: Մինչ այդ հաղորդվել է, որ Կանադան ԻՀՊԿ-ն (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
