Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համլետ Գևորգյանը
![]() Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համլետ Գևորգյանը: Համլետ Գևորգյանը ծնվել է 1927թ․ Երևանում։ 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը։ 1950թ․ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ․՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան Համլետ Գևորգյանը 1956թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։ Նրա գիտական աշխատությունները հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսոփայական տեսանկյուններին։ Լայն ճանաչում են գտել Համլետ Գևորգյանի «Իմացաբանության մեջ աբստրակցիայի դերի մասին» (1957) և «Հավանական և հավաստի գիտելիք» (1965) գրքերը։ |

Անգլիայում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 1600-ամյա եղունգ մաքրող գործիք (լուսանկար)
17613.09.2026, 23:42
Փախել է հարձակվողներից ու այրվել. հռոմեական հսկա անոթի մեջ հայտնաբերված կմախքի հետքերով (լուսանկար)
74406.09.2026, 23:25
Հարավային Կորեան բոլոր քաղաքացիներին անվճար հասանելիություն կտրամադրի գեներատիվ ԱԲ ծառայություններին
74531.08.2026, 00:42
Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել (լուսանկար)
37630.08.2026, 17:00
Հնագետները հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության ջրհոր (լուսանկար)
70730.08.2026, 16:36
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
53117.08.2026, 00:30
