Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ա՛յ տղա, դու ամոթ ունե՞ս». Գևորգ Պետրոսյան

192
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 16:36
«Ա՛յ տղա, դու ամոթ ունե՞ս». Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, ասել է. «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չեն դադարում խայտառակել իրենց ու Հանրապետությունը: Էն Վահագն Խաչատուրյաննն ասում ա՝ ես առաջին անգամ իմ աչքով տեսա, որ մենք սահման ունենք: Հլը սրան նայեք: Այսինքն, ինքը որ դառնում էր նախագահ, չգիտեր՝ որտեղ ա սկսվում, որտեղ ավարտվում սահմանը: Ա՛յ տղա, դու ամոթ ունե՞ս, գետինը չես մտնո՞ւմ, գնա ուրիշ բանով զբաղվիր՝ տաքսի կանչիր, շաքարաքլոր ծախիր»: Պետրոսյանը խոսել է նաև Փաշինյանի՝ Սյունիք այցի մասին. «Բան ու գործը թողել, մառոժնի է բաժանում. մառոժնի մի՛ բաժանիր երեխեքին, ապագա խոստացի՛ր ու ի կատար ածի՛ր...»:

Աղբյուրը`   Գևորգ Պետրոսյան