«Կուսումնասիրենք ուղիներն ու միջոցները՝ գործընկերությունը խորացնելու համար»․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
![]() ԱՄՆ պետքարտուղարությունը վերջին 2 տարում աշխատում է վիզաների տրամադրումը դյուրացնելու ուղղությամբ։ Այս մասին «Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողով»-ի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։ «Անցած տարի մենք 67%-ով ավելի շատ ոչ ներգաղթային վիզա ենք թողարկել Հայաստանում։ 2020-2023թթ․ մեր առևտրային հարաբերությունները եռապատիկ աճ են գրանցել՝ 96 միլիոնից հասնելով 330 միլիոնի։ Կուսումնասիրենք ուղիներ և միջոցներ՝ ամերիկյան ընկերությունների և հայաստանյան մասնավոր հատվածի միջև գործընկերությունը խորացնելու համար։ Մենք կարող ենք զարգացնել մեր տնտեսական կապերն ավելին, քան այժմ է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր աջակցության ծրագրերը կրկնապատկվել են»,- ասել է Վերման։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
