«Պարգևավճարների համար գումարներ կան, իսկ Դեբեդի ափի ամրացման համար՝ ոչ»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ 2024 թվականին Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից կամ այլ կազմակերպությունից որքա՞ն գումար է նախատեսված։ Մարզպետարանից պատասխանել են․«Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազորված մարմին»: Մարզպետը պարտավոր էր հայտնել, թե ո՞րն է այդ խնդրով պետական լիազոր մարմինը, սակայն չի հայտնել։ Իրականում պետական բյուջեից կամ այլ կազմակերպությունից այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, Դեբեդի ափի ամրացման համար գումարներ չեն հատկացվել։ Վարարած Դեբեդը հանդիպելով ժայռերով և փոքր քարերով ամրացված վրացական ափին՝ քշում-տանում է Հայաստանից տարածքներ։ Մայիսի 26-ի հեղեղից վարարած Դեբեդը Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղից կես հեկտար տարածք է քշել-տարել։ Փոքր Հայաստանի տարածքն այդ կերպ ավելի է փոքրանում։ Պետական բյուջեում միլիարդավոր դրամներ կան պետական պաշտոնյաներին չգիտես ինչ նվաճումների համար պարգևատրելու համար, սակայն Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար գումարներ չկան։ Նման վատ իրավիճակ է տասնամյակներ շարունակ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
