«Մենք թույլ չենք տա, որ մեր քթի տակ ահաբեկչական պետություն ստեղծվի». Էրդողան
![]() «Այստեղ ոչ մի ընտրություն չկա. սա խաղ է, որն ուղղված է տարածաշրջանում PKK ահաբեկչական կազմակերպության օրինականացմանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G7-ի գագաթնաժողովից հետո Իտալիայից վերադարձի ճանապարհին։ Նա հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա «ահաբեկչական պետության» ստեղծումը Սիրիայի հյուսիսում։ «Նախորդ գործընթացներում մենք արդեն հստակ ցույց ենք տվել, թե որքան հմտորեն ենք կարողանում ոչնչացնել նման ծրագրերը։ Իհարկե, Սիրիայի կառավարությունը նույնպես թույլ չի տա նրանց ազատ գործել։ Մեր արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում էր։ Այնտեղ նա այդ հարցերը մանրամասն քննարկել է Պուտինի հետ։ Նա հանդիպումներ է ունեցել ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովի հետ։ Հուսով եմ՝ ահաբեկչական PKK-ն և մյուսները չեն կարողանա ազատորեն գործել Սիրիայում։ Եթե նման իրավիճակ ստեղծվի, անհրաժեշտության դեպքում մեր ստորաբաժանումները կմոբիլիզացնենք։ Մենք թույլ չենք տա, որ մեր քթի տակ ահաբեկչական պետություն ստեղծվի»,- ասել է Էրդողանը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
