Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Ձերբակալել են դաշնակցական կանանց` հարս և սկեսուր». Գեղամ Մանուկյան

213
Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 23:54
«Ձերբակալել են դաշնակցական կանանց` հարս և սկեսուր». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Վայոց ձորի մարզից հետդարձի ճնապարհին, ուղիղ եթերում, խոսել է իրավապահների հերթական խայտառակության մասին:.

«Վայոց ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ:

Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել կարմրուկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է Հայոց Բանակ»,- տեղեկացրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում պատգամավորներ Գեղամ Մանուկյանին, Արման Ղազարյանին և փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել քննչականի պետի հետ և մանրամասներ իմանալ ձերբակալված քաղաքացիների մասին, որոնց թվում կա նաև կանայք։