«Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների առևանգել են». Իշխան Սաղաթելյան
Ինչպես հայտնի է, այսօր խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների գրասենյակներում: Այս կապակցությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ասուլիսում նշեց. «Երեկ համացանցում ինչ-որ ձայնագրություններ են հայտնվել, որոնց արդյունքում քննչական մարմինները հարուցում են քրեական գործ։ Այսօր առավոտվանից սկսած՝ խուզարկություններ են Վայքի և Եղեգնաձորի դաշնակցության գրասենյակում։ Վայոց ձորի կառույցի շուրջ 10 ղեկավար անդամների ձերբակալել են։ Կարող եմ ասել՝ առևանգված են, քանի որ մարդկանց առևանգել են․ գտնվելու վայրը մեծ դժվարությամբ են կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ։ Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն։ Չեն տրամադրում տեղեկություններ, թե մեր առևանգված ընկերները որ բաժնում կամ քննչականում են»,- ասաց նա։ Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ այս պահին պատգամավորները գտնվում են Վայոց ձորի մարզում, որոնք փորձում են ձերբակալվածների տեղերը ճշտել։ |
«Բացահայտվեց «Թել-Սել»-ի տերմինալներում թղթի արագ վերջանալու գաղտնիքը»․ Կարեն Հեքիմյան
616:42«Մհեր Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է». Ոսկան Սարգսյան
1816:18«Դիվերսիոն խմբի ներթափանցման լուրերը սուտ են». Արավուսի նախկին գյուղապետ
2215:48«Ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում ենք ներկայացրել». ՀՀՄ
2715:18«Փող են հավաքում, որ մարտական դիրքերում սնվեն»․ Ոսկան Սարգսյան
3614:36Մեղրիում՝ այս պահին (տեսանյութ)
4113:36