Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, գուցե ԱԺ-ում մի փոքր լուռ լինի»․ Ռուբեն Ռուբինյան

112
Երեքշաբթի, 11 հունիսի, 2024 թ., 12:48
«Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, գուցե ԱԺ-ում մի փոքր լուռ լինի»․ Ռուբեն Ռուբինյան

«Տարօրինակ էր, որ մեր ընդդիմադիր գործընկերներն անվստահության գործընթաց չսկսեցին, ես երեկ խորհրդի նիստին իրենց հարցրել եմ դրա մասին՝ ինչո՞ւ ուղերձի նախագիծ և ոչ թե անվստահության գործընթաց»,-լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա պատասխանեց նաև հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիրները մանդատները վայր դնեն․ «Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, ոչ մի սահմանադրական և օրենսդրական ճգնաժամ չի ստեղծվի, գուցե ԱԺ-ում մի փոքր լուռ լինի։ Քաղաքական ճգնաժամ տեսականորեն կարող է առաջանալ, եթե ընդդիմությունը ներկայացնում է հանրության մեծ հատվածի վստահությունը, և եթե ակցիա են իրականացնում, հեռանում են ԱԺ-ից, կարող է ինչ-որ բան փոխվել, բայց մենք նման ընդդիմության հետ գործ չունենք»,- ասաց նա։

«Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, գուցե ԱԺ-ում մի փոքր լուռ լինի»․ Ռուբեն Ռուբինյան