Վերին Լարսի անցակետը բացվել է
![]() Վերին Լարսի անցակետը բացվել է, կանգնած հայկական մեքենաները շարունակում են ճանապարհը դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Արդեն երթևեկելի է, անցակետը բաց է, մեքենաները սկսել են անցնել»,–ասաց Հակոբյանը: Անցակետը փակ է եղել մոտ 5 ժամ, ձնահյուսը սկսվել էր ժամը 10:00-ին, անցակետի աշխատանքը վերականգնվել է ժամը 15:00–ի մոտակայքում: Մաքսային կցորդի խոսքով՝ այդ ընթացքում հայկական մեքենաների կուտակումներ չեն եղել: Ինչ–որ պահի մեքենաներն ուղղակի կանգնել են, ճանապարհի բացվելուց հետո շարունակել են երթևեկել: «Մոտ 300 մեքենա Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղության վրա է, մի մասը ճանապարհին են, մի մասն արդեն մաքսային ձևակերպում են անցնում: Մոտ 300 մեքենա էլ Ռուսաստանից դեպի Հայաստան է գալիս, մի մասը ճանապարհին է, մի մասը ձևակերպում են անցնում»,– մանրամասնեց Հակոբյանն՝ ընդգծելով, որ դա միջին օրական հոսքն է, կուտակում չկա: Անցակետի փակվելու ժամանակահատվածում ավելացած հոսքը 1 ժամում արդեն կթեթևանա: Այս ընթացքում մեծ խնդիրներ չեն եղել հայկական մեքենաների հետ կապված: Մաքսային կցորդի խոսքով՝ բոլորը տեղեկացել են, որ խնդիր կա ճանապարհին, մի մասը ճանապարհին են սպասել, մի մասն՝ այլ տեղ՝ մինչև ճանապարհի բացվելը: Հիմա արդեն երթևեկությունը սովորական հունի մեջ է ընկել, անցակետում ձևակերպումների գործընթացը ևս նորմալ ընթանում է: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
