Հայ Առաքելական եկեղեցին կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով
![]() Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանը խնամքով դեռեւս թղթի վրա վերականգնել է միջնադարի ճարտարապետական գլուխգործոց համարվող Աղջոց վանական համալիրը: Գեղարդից 7 կմ դեպի հարավ արեւելք լեռան լանջին է գտնվում երբեմնի վեհաշուք այս վանքը, այն ավերածություններից թեեւ խոնարհվել, բայց չի կորցրել իր վեհությունը: «Աղջոց համալիրը նշանավոր է նրանով, որ ըստ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդության, հիմնվել է առաջին հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, հիմնվել է որպես կուսանաց վանք: Վայրն էլ ընտրվել է այն տեղանքը, որտեղ նահատակվել է Հայաստանում 3-րդ դարի երկրորդ կեսին Քրիստոսի քարոզչության գործ կատարած անձանցիցի մեկը Սուրբ Ստեփանոս քահանան»,- «Առավոտ»-ին պատմել է պատմաբան Արմեն Մալխասյանը: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն էլ պատմեց, որ Գեւորգ Ալիշանի պեղած տեղեկությունների համաձայն վանքը պետք է, որ հիմնված լինի 4-րդ դարում: Ի սկզբանե, որպես սրբավայր է եղել, իսկ որպես վանք ձեւավորվել 13-րդ դարում ի պատիվ հռիփսիմյան կույսերի էլ անվանվել է Աղջկոց, այսինքն՝ աղջիկների վանք: Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է Գավիթը: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը:Համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է եւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային կողմում: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 13-րդ դարում եղծված շինարարական արձանագրությունը: Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների հարթաքանդակներն են, որոնք միջնադարյան քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
