Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

508
Երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ., 11:48
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. այն ուժի մեջ է մտել։

Պապուաշվիլին հայտարարել է, որ օրենքի ընդունման գլխավոր նպատակն է «ապացուցել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի կայունությունը արտաքին միջամտության նկատմամբ»։ Նրա խոսքը մեջբերում է Mtavari-ն։

Նշվում է, որ այժմ Վրաստանի արդարադատության նախարարությունը և Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը պետք է 60 օրվա ընթացքում ստեղծեն այն կազմակերպությունների ցանկը, որոնց Վրաստանի իշխանությունները համարում են «օտարերկրյա գործակալներ»։