Ռուս մասնագետներն սկսել են Հայաստանում վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները
![]() Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը լրագրողներին այսօր ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի ու Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։ Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել և նշել, որ ռուսաստանցի մասնագետները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ, ասել է նա։ Հայաստանի երկաթուղին կառավարում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
