Կրասնոդարում փակվել են ռուս գեներալին կաշառք տալու համար կասկածվող Լ․ Մարտիրոսյանի հյուրանոցը, ճաշարանն ու խանութը
862
Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 12:18
![]() Կրասնոդարում փակվել են ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու համար կասկածվող Լյովա Մարտիրոսյանին պատկանող հյուրանոցը, ճաշարանն ու մթերային խանութը, հաղորդում է РИА Новости-ն։ «Դրախտ» կոչվող հյուրանոցը, ճաշարանն ու մթերային խանութը գտնվում են Կրասնոդարում՝ բանակի գեներալ Շտեմենկոյի անվ․ բարձրագույն ռազմական ուսումնարանի դիմաց։ Մթերային խանութը փակվել է մոտ երկու շաբաթ առաջ։ Հյուրանոցում այցելուներ չեն նկատվել, իսկ հյուրանոցի աշխատակիցը հայտնել է, որ այժմ հնարավոր չի լինի սենյակ վարձել։ Հարևան սրճարանի սեփականատերերից մեկը պատմել է, որ Մարտիրոսյանը բիզնեսն այս տարի է բացել։ Լյովա Մարտիրոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Ե՛վ Կուզնեցովը, և՛ Մարտիրոսյանը ձերբակալվել են։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
