«Կիբերհանցագործության դեմ խոշոր գործողության արդյունքում Հայաստանում և Ուկրաինայում 4 մարդ է ձերբակալվել»․ Եվրոպոլ
![]() 4 մարդ է ձերբակալվել, ավելի քան 100 ինտերնետ սերվերներ շարքից հանվել են վնասաբեր ծրագրային ապահովում տարածող ցանցի դեմ միջազգային ոստիկանական գործողության ընթացքում։ Այս մասին հայտնել է Եվրոպոլը։ ԵՄ իրավապահ ծառայությունը մայիսի 27-29-ը բոտնետների դեմ իրականացրած «Վերջնախաղ» գործողությունն անվանել է պատմության մեջ ամենախոշոր նման գործողությունը, հաղորդում է Reuters-ը: Հետաքննությունը գլխավորել են Գերմանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան՝ ԵՄ անդամ չհանդիսացող ևս մի քանի երկրների մասնակցությամբ: Ձերբակալություններ են իրականացվել Հայաստանում և Ուկրաինայում, նշել է Եվրոպոլը։ 1 մարդ է ձերբակալվել Հայաստանում, ևս 3-ը՝ Ուկրաինայում։ Ավելի քան 2000 դոմեն այժմ գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ: Հետաքննության տվյալներով՝ գլխավոր կասկածյալներից մեկը կրիպտոարժույթով առնվազն 69 մլն եվրո (74,5 մլն դոլար) է վաստակել՝ կայքերը վարձույթով տալով կիբերհանցագործներին՝ շորթող ծրագրեր տարածելու համար: |

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
15100:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31700:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
318Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
160Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
327Երեկ, 22:37
