Արցախի համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները, քանդվում են
![]() Monument Watch-ը գրում է․ «Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի Պետական Համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ: Արցախի Պետական Համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին և սկզբնապես եղել է «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը», իսկ 1973 թվականին՝ ստացել ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի Պետական Մանկավարժական ինստիտուտ: Վերջին տարիներին համալսարանի շենքը Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից վերակառուցվել էր, ամրակայվել, կառուցվել էին նոր մասնաշենքեր: Նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը՝ համալսարանն ուներ 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3000 ուսանող և 200 դասախոս։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրված Արցախյան առաջին պատերազմում զոհված 75 ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանը: Մեր արձագանքը Ստեփանակերտի 1969 թվականին հիմնադրված համալսարանի վերափոխումը, գրությունների ջնջումը, հարուստ գրադարանի և ենթակառուցվածքների նպատակամիտված ոչնչացումն Ադրբեջանի հայկական հետքի վերացման ծրագրային քաղաքականության հերթական փուլն է։ Այն՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի խախտում է»: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
