ՌԴ և ՀՀ փոխվարչապետները քննարկել են ինտեգրացիոն համագործակցությունը
![]() ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկել են ինտեգրացիոն համագործակցության որոշ ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործման հարցը։ Այս մասին ասվում է նիստի արդյունքներով ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ «Կողմերը քննարկել են միության իրավական բազայի զարգացման հարցերը, ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործման և խորհրդի իրավասությանն առնչվող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ խորհրդի նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին՝ ԵԱՏՄ օրվա կապակցությամբ․ մայիսի 29-ին լրացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակը։ Նիստի ընթացքում փոփոխություններ են կատարվել դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում՝ միութենական շուկայում առկայությունն ապահովելու համար, սահմանվել են հետագա քայլեր՝ որոշելու հարկային ինտենսիվ ապրանքների ցանկը, որոնց վերահսկման նպատակով պետք է սահմանվեն ռիսկի նվազագույն ցուցանիշներ՝ ապրանքների մաքսային արժեքի վերահսկողության համար։ Բացի այդ, քննարկվել է միությունում կլիմայի կարգավորմանն ավելի մոտեցնելու անհրաժեշտությունը, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին հանձնաժողովի զեկույցը և ԵԱՏՄ երկրների տարածքներում ՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի զեկույցը, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
