«1937թ-ին բնորոշ բռնաճնշումներ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ». Ռումանիոյ հայոց թեմ
![]() Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանը հայտարարում է. «21-րդ դարում 1937թ.-ին բնորոշ բռնաճնշումներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ ոտնահարելով ազգային և մարդու իրավունքները Այս օրերուն, Հայրենի մեր ժողովուրդի զաւակները խորապէս մտահոգ Հայրենիքի անկախութեան ու նոյնիսկ գոյութեան սպառնացող վտանգներուն նկատմամբ, իրենց հաւաքական ընդվզումը եւ պահանջքը կ՚արտայայտեն։ Ինչպէս Սուրբ Էջմիածնը իր վերջին յայտարարութեան մէջ կը յորդորէ, նաեւ մեր Սուրբ Աթոռին թելադրութիւնն է հանրային գործողութիւններու մասնակիցներուն, իրենց բողոքը արտայայտելու «բացառապէս օրէնքի սահմաններէն ներս առաջնորդուելու զգօնութեամբ եւ չտարուելու հնարաւոր սադրանքներով»։ Միաժամանակ, դատապարտելով ոստիկաններու կողմէ անհամաչափ ոյժի եւ բռնութեան կիռարկումը, կոչ կ՚ուղղենք որ «յարգեն հայրենակիցներուն հիմնարար իրաւունքները, ազատութիւնները, պատիւն ու արժանապատուութիւնը եւ գործեն միմիայն մարդասիրութեան եւ օրինականութեան սկզբունքներու խստագոյն պահպանութեամբ»: Տեղեկատուական Կեդրոն Մենք համապատասխան գրությամբ և կոչով դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ դատապարտելու համար մարդու ազատության իրավունքների արժեքների դեմ գործող Հայաստանի ներկայիս ազգադավ իշխանությունների փոքրոգի և ճղճիմ արարքները։ Մեր կոչն ու պատգամն ենք հղում Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ժամ առաջ ոտքի կանգնելու, անտարբեր չմնալու, հայրենագող ու աստվածամերժ իշխանություններին հեռացնելու և ազգային մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Իսկ Հայաստանի իշխանություններին ուզում ենք հիշեցնել Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի հետևյալ խոսքը, որն ասում է. «Քրիստոսի Եկեղեցուց ավելի ուժեղ ոչինչ չկա: Ով ուզում է պայքարել նրա դեմ, անխուսափելիորեն կմեռնի: Դա նույնն է, ինչ զենք վերցնել Երկնքի դեմ պատերազմում»: |

«Երևանում տարվում են աշխատանքներ հայկական ուշ մոդեռնիզմի 2 կարևորագույն օրինակների վերացման ուղղությամբ». Սարհատ Պետրոսյան
174Երեկ, 02:12
Հունական Օլիմպոսն ու Նորմանդիայի ափերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (տեսանյութ)
31727.07.2026, 22:58
«Քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյունը՝ Հին Զովունիի հուշարձանախումբը». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
18627.07.2026, 03:06
«Լռիր, որ...». Տիգրան Դավուդյան
22827.07.2026, 02:06
«Բագրավանում հնամենի պատմաճարտապետական գաղտնիքներ են բացահայտվելու». Վահան Թումասյան (լուսանկար)
15727.07.2026, 01:06
Apple-ը հայտարարում է «Թաքստոց» սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթիվը
15327.07.2026, 00:12
