Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Նոր տվյալներ` Բագրատաշեն մաքսային անցակետի աշխատանքի մասին

287
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 19:00
Նոր տվյալներ` Բագրատաշեն մաքսային անցակետի աշխատանքի մասին

Բագրատաշենի պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ տեղեկացնելով, որ Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է:
Բագրատաշեն-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է՝ օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Բագրատաշեն մաքսային անցման կետը գործում է բնականոն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին