Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը։ 16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերության հիմնադիրը և տնօրենը Դավիթ Երեմյանն է, որը շատ ջերմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ և պահը բաց չի թողնում պետությունից ֆինանսավորվելու։ Հավելենք, որ երբեմնի փառասեր Երեմյանները, 2023 թվականի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ստիպողաբար իրենց աշխատողներին «դարձրել» էին վարչական լծակի մի մաս՝ նրանց բերելով իշխող խմբակցության քարոզարշավի հանրահավաքին։ Ավելին՝ ՔՊ նախընտրական քարոզարշավի մեկնարկին նախորդած երեկույթի ընթացքում 2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են «Երեմյան փրոջեքթսում»: «Երեմյան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նվիրատվություն անելու շուրջ միավորված անձանց մեծ մասը, ի դեպ, զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոններ, սակայն երբ լրագրողները նրանց դիմել են, «անտեղյակ» են եղել, որ իրենց անունով կատարվել են գործարքներ: Ահա, հենց սա է «պոզով, պոչով կոռուպցիան»»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
