Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Փաշինյանն անձամբ է հետևում լայվերին. «Հրապարակ»

202
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 09:36
Փաշինյանն անձամբ է հետևում լայվերին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Թեև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անցած շաբաթ համեմատաբար պասիվ գործողություններ էր իրականացնում՝ փողոցային պայքարի փոխարեն հետնաբեմային հանդիպումներ հանրության տարբեր խավերի հետ, սակայն իշխանությունները 24/7 ռեժիմով, խոշորացույցով հետևում և արձագանքում են շարժմանը և առաջնորդի ցանկացած գործողությանը: Բայց իշխանությունը ձևացնում է, թե շարժումը մարել է, իրենք մի գրամ մտահոգություն չունեն և այլն: Ընդ որում՝ նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները և արբանյակ ուժերը նույն գծի մեջ՝ նույն թեզերով կրկնում են բառացիորեն նույնը, ինչը վկայում է այն մասին, որ «սրբազան շարժման» դեմ հակաքարոզչությունը կառավարվում է մեկ կետից։
Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին՝ ժամերով նստում է համակարգչի առաջ կամ հեռախոսով հետևում է ուղիղ եթերներին, սրբազանի հանդիպումներն ու հայտարարություններն է լսում, մամուլին տված մեկնաբանությունները: Հետո իր ուսապարկերին հանձնարարականներ է իջեցնում, թե կոնկրետ որ դրվագին ինչպես պատասխանեն, ֆեյքերն ինչ գրեն Ֆեյսբուքում, ՔՊ-ականներն ինչպես հակադարձեն սրբազանին, որ շարժումը թափ չհավաքի: ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է զուսպ լինել լրագրողների հետ շփումներում, ինչն ակնհայտ է դարձել վերջին օրերին՝ ամենացինիկ ՔՊ-ականները փորձում են բարեկամաբար շփվել լրագրողների հետ, հանկարծ մեղմ ու բարեհամբույր են դարձել»: