Ուրարտական դամբարան` Երևանում
![]() Քչերը գիտեն, որ «Երևան Մոլ»-ի տարածքում դեռևս տարիներ առաջ հայտնաբերվել է ուրարտական դամբարան, ինչով էլ պայմանավորված է առևտրի կենտրոնի հարդարման մեջ ուրարտական տարրերի կիրառությունը: Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Խորշի մեջ գտնվել են նաև բազմաթիվ այլ հնագիտական նյութեր, մասնավորապես, դրվագազարդ բրոնզե գոտիներ, ձիու հանդերձանքի մասեր, կնիք, զարդեր, դրոշմ և այլ առարկաներ: Գտածոների մեջ հատկապես աչքի են ընկնում ցլագլուխ քանդակներով, կարմիր փայլեցված մակերեսով սափորը, բրոնզե կապարճը: Բոլոր գտածոների բարձր որակն ու բացառիկությունը վկայում է այն մասին, որ դամբարանը պատկանել է հասարակության բարձր խավի ներակայացուցիչների: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
