Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ.

Այսօր Ռաիսին պիտի այցելեր Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է

639
Կիրակի, 19 մայիսի, 2024 թ., 21:48
Այսօր Ռաիսին պիտի այցելեր Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի օրը ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է, գրում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Մասնավորապես, սպասվում էր, որ կիրակի օրը Ռաիսին կմասնակցի Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։ Թե ինչ տրանսպորտային միջանցքի մասին է խոսքը գնում, լրատվամիջոցը չի մանրամասնում: