Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Բաքուն գեոտնտեսական նոր պրոդուկտ է թողարկել՝ «Չինաստան-Ադրբեջան-Եվրոպա կանաչ միջանցք» անվան տակ»․ Վահե Դավթյան

185
Կիրակի, 19 մայիսի, 2024 թ., 15:30
«Բաքուն գեոտնտեսական նոր պրոդուկտ է թողարկել՝ «Չինաստան-Ադրբեջան-Եվրոպա կանաչ միջանցք» անվան տակ»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ, ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքուն նոր գեոտնտեսական պրոդուկտ է թողարկել՝ «Չինաստան-Ադրբեջան-Եվրոպա կանաչ միջանցք» անվան տակ:
Այս օրերին արդեն մի քանի ադրբեջանցի փորձագետներ ու ենթակառուցվածքային ոլորտի պատասխանատուներ խոսել են այս լոգիստիկայի հեռնկարների մասին:
Նպատակը հստակ է՝ «վաճառել» տնտեսական հեգեմոն հանդիսացող Չինաստանին մի երթուղի, որը կարող է ինտեգրվել «Գոտի և ճանապարհ» մեգանախագծին:
Հաշվարկը բավականին պրագմատիկ է՝ հաշվի առնելով Եվրոպա-Չինաստան երկխոսության ինտենսիվացումը, եվրոպական առանձին երկրներում Պեկինի հետ գեոտնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության գիտակցումը:
Նույն տրամաբանությամբ էլ 2023թ-ին Բաքուն պաշտոնական մակարդակով հայտարարեց, որ «Զանգեզուրյան միջանցքը» կարող է լիովին տեղավորվել Չինաստանի տնտեսական, լոգիստիկ շահերի մեջ: Հատկանշական է, որ այս խոսույթը հատկապես զարգացում ստացավ այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարեց այն մասին, որ Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցումն իրականացվելու է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի հետ:
Ինչ խոսք, Բաքուն կարողանում է կարդալ աշխարհաքաղաքական կոդերը, հաշվարկել գլաբալ խաղացողների շահերը (այլապես դժվար է բացատրել այս օրերին հեռավոր Նոր Կալեդոնիայում ընթացող հակաֆրանսիական ցույցերում Բաքվի դերակատարումը):
«Պետք է ատամերը սեղմած սովորել թշնամուց» (Ստալին):
Սա է միակ ուղին»։

Աղբյուրը`   Վահե Դավթյան